National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
29.07.2014
ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակության այցը Չեռնոգորիա
1 / 4

Հուլիսի 28-29-ը աշխատանքային այցով Չեռնոգորիայի Հանրապետությունում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի պատվիրակությունը՝ հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հանձնաժողովի անդամներ Կարեն Սարիբեկյանը, Էդմոն Մարուքյանը, Իշխան Խաչատրյանը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ռազմաքաղաքական ծրագրերի պատասխանատու Դավիթ Հարությունյանը:

Այցի ընթացքում աշխատանքային հանդիպումներ տեղի ունեցան Չեռնոգորիայի խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի պատգամավորների, Չեռնոգորիայի ներքին գործերի նախարարի, Չեռնոգորիայի պաշտպանության նախարարության պետական քարտուղարի, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների, Չեռնոգորիայում ԵԱՀԿ առաքելության ղեկավարի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին Հայաստանի եւ Չեռնոգորիայի խորհրդարանների պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովների գործունեության հիմնական ուղղությունները, խորհրդարանական վերահսկողության բնագավառում ձեռքբերումները եւ մարտահրավերները, երկկողմ խորհրդարանական համագործակցության հեռանկարները, պաշտպանության եւ անվտանգության ոլորտներում գնումների գործընթացը, միջազգային խաղաղապահ առաքելություններում երկու երկրների ներգրավվածությունը, կարողությունների կատարելագործմանն ուղված միջոցառումները, ոչ կառավարական կազմակերպությունների դերը պաշտպանության եւ անվտանգության ոլորտների ժողովրդավարական եւ քաղաքացիական վերահսկողության գործում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Բոլոր հանդիպումների ընթացքում կողմերը կարեւորեցին փորձի փոխանակման եւ գործընկերային հարաբերությունների զարգացման գործում նման այցելությունների անհրաժեշտությունը:
Նշենք, որ այցն իրականացվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am